Ռուսաստանը գաղտնի օգնել է Իրանին մշակել գերձայնային թևավոր հրթիռներ. FT

2023 թվականից ի վեր Ռուսաստանն օգնում է Իրանին մշակել առաջադեմ գերձայնային թևավոր հրթիռներ՝ C430L կոդային անվանումով գաղտնի ծրագրի շրջանակում․ հայտնում է Financial Times-ը։

Ըստ FT-ի՝ ճանապարհորդական տվյալների և ռազմական արտոնագրերի վերլուծության վրա հիմնված հետաքննության՝ ծրագիրը շարունակվել է նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Լրագրողները նշում են, որ C430L ծրագրի հիմնական նպատակն Իրանին օգնելն էր մշակել ռեակտիվ շարժիչ, որը թույլ է տալիս թևավոր հրթիռներին թռիչքը պահպանել ձայնի արագությունից մի քանի անգամ ավելի արագությամբ։

C430L-ի մշակմանը մասնակցել են ռուս առաջատար հրթիռային մասնագետներ։

«Խոսքը Ռուսաստանից չափազանց զգայուն ռազմական տեխնոլոգիաների փոխանցման մասին է, որն իրանցիները տասնամյակներ շարունակ փորձում էին ձեռք բերել։ Այս մասշտաբի ծրագիրը կպահանջեր քաղաքական հաստատում Ռուսաստանի ամենաբարձր մակարդակով», – նշել է բրիտանական Conflict Armament Research կազմակերպության ավագ վերլուծաբան Ֆաբիան Հինցը։

FT-ի տվյալներով՝ Իրանն արդեն կառուցել է ռեակտիվ շարժիչ և անցկացրել թռիչքային փորձարկումներ, սակայն դեռևս ապացույցներ չկան, որ Ռուսաստանի օգնությամբ մշակված գերձայնային թևավոր հրթիռը տրվել է շահագործման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *