Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Հարեվաններ


Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Նրանք ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են նաև թանգարան, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին պատվիրակության ղեկավար Մանիշ Կումար Գուպտան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *