«Օլիմպիակոսը» լուրջ և մեծ խնդիրներ դնող հավակնոտ ակումբ է


Սպորտ


Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը «Матч ТВ»-ի հետ զրույցում մեկնաբանել է խաղացողի տեղափոխությունը հունական «Օլիմպիակոս»։

«Որոշիչ դեր խաղաց այն, որ լավ առաջարկ ստացանք։ «Օլիմպիակոսը» լուրջ և մեծ խնդիրներ դնող հավակնոտ ակումբ է։ Նրանք շատ լուրջ հետաքրքրվածություն ցուցաբերեցին Նաիրի նկատմամբ։ Թիմում նրան հիանալի են ընդունել, և նա արդեն հասցրել է նշել իր նորամուտը»,- նշել է ֆուտբոլիստի գործակալը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս ամառ կային տարբերակներ ռուսական ակումբներից, Կլյուևը նշել է. «Տարբերակներ կային, բայց հենց հայտնվեց «Օլիմպիակոսի» առաջարկը, միանգամից ընտրություն կատարվեց հօգուտ այս մեծ ակումբի»։

Անդրադառնալով Ռուսաստանի Պրեմիեր լիգա հնարավոր վերադարձին՝ գործակալը հավելել է. «Երբևէ, իհարկե, դիտարկում է նման հնարավորություն»։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *