Իրանի հարավի ուղղությամբ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվածների թիվն հասել է 19-ի

Անցած գիշեր Իրանի հարավի ուղղությամբ հասցված ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Նրանց տվյալներով՝ Քուհեսթաքում զոհվել է չորս, իսկ Խուզեսթան նահանգում՝ ևս յոթ մարդ:

Քերմանշահում զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) չորս զինծառայող, իսկ Լավան կղզում՝ «Բասիջ» աշխարհազորային ջոկատների երեք անդամ:

Եվս մեկ մարդ զոհվել է Ֆարս նահանգի Ջահրոմ քաղաքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *