Թրամփը ցանկանում է կրկին գագաթնաժողով անցկացնել Պուտինի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ապագայում կրկին գագաթնաժողով կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա այս հայտարարությունն արել է Օվալաձև աշխատասենյակում կայացած մամուլի ասուլիսում։ ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ ցանկանում է նման գագաթնաժողով անցկացնել, երբ Ուկրաինայում պատերազմը մոտենա ավարտին։

«Ես կարող եմ դա անել անմիջապես։ Ես ուզում եմ դա անել, երբ պատերազմն ավարտվի, և կարծում եմ, որ դա տեղի կունենա… Ես աշխատում եմ նրանց երկուսի հետ, և կարծում եմ, որ նրանք կկանգնեցնեն այն», – ասել է Թրամփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *