Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Հայաստանը շուտով կկորցնի Եվրամիությանը միանալու ցանկությունը․ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Տնտեսապես Եվրամիությունը, բազմաթիվ գործոնների բերումով, ներառյալ՝ իր կարճատեսության, եթե չասենք՝ հիմարության, կորցնում է իր առավելությունները։ Իներցիայով երկրները՝ մեր սերբ ընկերները, իսկ հիմա նաև մեր հայ գործընկերները, շարունակում են ձգտել ԵՄ անդամակցությանը։ Ես վստահ եմ, որ նրանց ցանկությունը շատ շուտով կվերանա», – նշել է Լավրովն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։