Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա (տեսանյութ)


Տեսանյութեր


Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 2-4-ը պաշտոնական այցով կլինի Չեխիայի Հանրապետությունում։

Այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նախատեսվում է Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։ 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *