Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որը փորձում է Բրյուսել կենտրոնացնել այն լիազորությունները, որոնք վերազգային մարմինների միջոցով չեն փոխանցվել Եվրամիությանը, անվանել է «ֆյուրեր»։
«Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մենք նրան անվանում ենք ֆյուրեր Ուրսուլա, փորձում է Եվրահանձնաժողովում կենտրոնացնել այն իրավասություններն ու լիազորությունները, որոնք ամբողջ ԵՄ-ի որոշումներով չեն փոխանցվել Բրյուսելին, այլ մնում են ազգային կառավարությունների իրավասության ներքո։ Եվ նրա մոտ այդ միտումը շատ ուժեղ է դրսևորվում»,- ասել է Լավրովը Ռուսաստանի «Գիտելիք» ընկերության դասախոսական հարթակի շրջանակում՝ Արևելյան տնտեսական համաժողովի (ՎԷՖ) շրջանակում։
Նախարարը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ, պատասխանելով «Հյուսիսային հոսքեր»-ի պայթեցման մասին հարցին, ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ եվրոպացի ընտրողները կտուժեն էներգակիրների գների աճից, սակայն «պարտավոր են տառապել, որպեսզի ուկրաինացի ժողովուրդը պաշտպանի եվրոպական արժեքները»։
«Եվ ոչ ոք չհարցրեց, թե ինչ եվրոպական արժեքների մասին է խոսքը։ Եթե կրթության, մշակույթի, կենցաղի և զանգվածային լրատվության միջոցներում ռուսաց լեզվի օրենսդրական արգելքը արտացոլում է եվրոպական արժեքներ, ապա բարի վերադարձ նացիզմ՝ Եվրոպայի համար»,- ընդգծել է Լավրովը։