Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է։ Ինչ էլ որ որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ին մերձենալու դեպքում», – բացատրել է Օվերչուկը։
Սեպտեմբերի 1-ին, Ղրղզստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր քննարկել Հայաստանի ապագա ուղու հետ կապված հարցեր։ Ռուսաստանի առաջնորդը ընդգծել է, որ Մոսկվան հարգում է հայ ժողովրդի կողմից կայացված ցանկացած որոշում։
Պուտինը նաև հայտարարել է, որ ԵՄ-ին միանալու Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան ընտրությունն է։ Սակայն նա հայտարարել է, որ անհնար է, որ Երևանը լինի և՛ ԵՄ-ի, և՛ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։