Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այնպիսի միջադեպերը, ինչպիսին, օրինակ, անցյալ ամիս Գերմանիայում ռուսական անօդաչու թռչող սարքերի դիվերսիան էր, դարձել են նորմա՝ ազդարարելով ԵՄ ներսում Ռուսաստանի ակտիվության ավելացման մասին, տեղեկացնում Euronews-ը։
«Լայպցիգի դեպքը Եվրոպական միությունում առաջացրեց լարվածության նոր մակարդակ, որն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ, սակայն այն ավելի վտանգավոր դարձող միջադեպերի լայն շղթայի մի մասն է», – հայտարարել է ֆոն դեր Լայենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եվրոպացիները բախվում են դաժան իրողության. սա նոր իրականությունն է։ ԵՄ-ն պետք է ավելի արագ և արդյունավետ արձագանքի Ռուսաստանի անխոհեմությանը»,- ասել է ֆոն դեր Լայենը։