Մեկնարկել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերը


Սպորտ


Սեպտեմբերի 2-ից 9-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերը: Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան։
 
Տղամարդկանց մրցաշարում 1-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի տղամարդկանց 2027 թ. առաջնության առաջին խմբի մրցաշարին:
 
Կանանց մրցաշարում 1-10-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի կանանց 2027 թ. առաջնության առաջին խմբի մրցաշարին:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *