500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/ԱՌԿԱ/․ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ, շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ որոշումը չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա, հայտնում են Կենտրոնական բանկից։

«ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել իրենց՝ որպես օրինական վճարամիջոցի կարգավիճակը։ Քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել դրանք առօրյա վճարումների համար՝ առանց որևէ սահմանափակման», – նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Կենտրոնական բանկի  2025 թվականի ապրիլի 28-ի որոշման համաձայն՝ շրջանառությունից են եկել հետևյալ 2-րդ սերնդի թղթադրամները.

– 500 դրամ (1999 թ., Ալեքսանդր Թամանյան)

– 1000 դրամ (1999, 2001, 2011, 2015 թթ., Եղիշե Չարենց)

– 5000 դրամ (1999, 2003, 2009, 2012 թթ., Հովհաննես Թումանյան)

– 10․000 դրամ (2003, 2006, 2008, 2012 թթ., Ավետիք Իսահակյան)

– 20․000 դրամ (1999, 2007, 2009, 2012 թթ., Մարտիրոս Սարյան)

Քաղաքացիները կարող են իրենց մոտ առկա «հին» թողարկման թղթադրամներն  անվճար, անժամկետ և առանց սահմանափակումների փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *