Հայկական բերքի արտահանման հակասական պատկերը. թվերը` հուլիսի մասին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի շրջանակում դարձավ առաջինը ռուս-հայկական հարաբերությունների վերջին սրացումներից հետո։

Չնայած կողմերը պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը` առկա խնդիրները չլուծվեցին։ Մասնավորապես, ՌԴ կողմից կիրառվող պատժամիջոցները ծանր հարված են հասցրել ՀՀ գյուղատնտեսությանը։ Ռուսաստանի կողմից ծաղկի և պտուղ-բանջարեղենի արտահանման արգելքը ստիպել է ՀՀ իշխանություններին որոնել այլ շուկաներ։ 



BanksNewsհարցմանն ի պատասխան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված տվյալները ցույց են տալիս, որ 2026թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել են հետևյալ փոփոխությունները․

Եվ այսպես, ՍԱՏՄ տվյալների հիման վրա արված հաշվարկները փաստում են`

  • Նեկտարինի արտահանումն աճել է շուրջ 112%՝ կազմելով մոտ 722 հազար կգ։
  • Կեռասի արտահանումն ավելացել է մոտ 17%՝ հասնելով շուրջ 2 մլն կգ֊ի։
  • Դեղձի արտահանումն աճել է 6%՝ կազմելով մոտ 1․1 մլն կգ։
  • Թութի արտահանումը կրճատվել է մոտ 99․7%՝ կազմելով ընդամենը 135 կգ։
  • Մոշի արտահանումը նվազել է 98․8%՝ կազմելով 113 կգ։
  • Կանաչու արտահանումը կրճատվել է 96․7%՝ կազմելով 5,147 կգ։
  • Ծաղկի արտահանումը նվազել է մոտ 62%՝ կազմելով շուրջ 7 մլն հատ։

Նշենք, որ որոշ պտուղ-բանջարեղենի տեսակների արտահանում իրականացվել է 2025թ․ հուլիսին, մինչդեռ 2026թ․ հուլիսին դրանք առհասարակ չեն արտահանվել։

Մասնավորապես, չի արտահանվել բողկ, գազար, թզադեղձ, լոբի, խաղողի տերև, ծնեբեկ, կարտոֆիլ, սմբուկ։

Միևնույն ժամանակ, 2026թ․ հուլիսին արտահանվել են այնպիսի տեսակներ, որոնք 2025թ․ հուլիսին չեն արտահանվել․ օրինակ՝ 80 կգ շլոր, 295 կգ սեխ և շուրջ 1․6 մլն կգ սոխ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *