Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է ակումբում իր ապագայի հարցը։
«Դա ես չէ, որ պետք է որոշեմ։ Ինձ ամենևին չի հուզում իմ ապագան։ Ինձ մտահոգում են մնացած յոթ հանդիպումները և հատկապես՝ վաղվա խաղը։ Այդ յոթ հանդիպումներն ավելի կարևոր են, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Վաղը մենք պետք է ապացուցենք մեր արժանիքները։ Դա միակ բանն է, ինչի մասին ես մտածում եմ, և հավատում եմ, որ միայն դա է կարևոր «Ռեալի» համար», – Արբելոայի խոսքերն է մեջբերում AS հրատարակությունը։
Նշենք, որ Լա լիգայի 31 տուրից հետո մադրիդյան թիմը 70 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 9 միավորով։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 15-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում պարտվել էր «Բավարիային» (3:4) և լքել պայքարը։