Բեսենթը հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտոնապես միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին


Աշխարհ


Եվրամիությունը պաշտոնապես միացել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող «Տնտեսական վտարանդի» գործողությանը։ Այս մասին X-ում գրառման մեջ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Եվրոպական միությունը պաշտոնապես միացել է «Տնտեսական վտարանդի» գործողությանը, և մենք գնահատում ենք նրանց ամուր և վաղ դիրքորոշումը», – նշել է նա:

Բեսենթի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ամուր կանգնած է իր դաշնակիցների կողքին՝ ապահովելու, որ Իրանը չկարողանա «շահագործել համաշխարհային ֆինանսական համակարգն իր միջուկային նկրտումները, սպառազինությանն առնչվող ծրագրերը և ահաբեկչական հովանավորյալներին ֆինանսավորելու համար»։ «Աշխարհը հստակ ուղերձ է հղում իրանական ռեժիմի՝ մենք կանգ չենք առնի, մինչև չվերացվեն մնացած բոլոր ֆինանսական կենսապահովման շղթաները», – շեշտել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *