ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրակարտելի հետ կապված նավի ոչնչացման մասին


Աշխարհ


Ամերիկացի զինվորականները Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում կալանել և ոչնչացրել են էկվադորյան թմրակարտելի համար օգտագործվող նավը: Այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունը։

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է «Էկվադորի կառավարության հետ համակարգված և համագործակցությամբ»։ «Հաջողությամբ կալանվել է նավը, որը ծառայում էր որպես լողացող լցավորման  կայան և աջակցում էր ծովում թմրանյութերի մաքսանենգության գործողություններին Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի միջազգային ջրերում։ Հետախուզությունը հաստատել է, որ նավն օգտագործվում էր «Լոս Չոներոս» թմրաահաբեկչական  կազմակերպության համար», – ասվում է գրառման մեջ։

Նավում գտնվող անձինք հանձնվել են Էկվադորի իշխանություններին։ Նավի խուզարկության ավարտից հետո ԱՄՆ զինվորականներն այն ջրասույզ են արել:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *