Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ

Հայաստանում Մոնտեսսորի մեթոդաբանության պատմությունն արդեն 15 տարվա ճանապարհ ունի։ 35 երեխայով իր գործունեությունը սկսած փոքրիկ կենտրոնն այսօր վերածվել է զարգացող կրթական համակարգի՝ երկու կենտրոնով և նոր՝ «Մոնտեսսորի Սիթի» մասնաշենքով։

Այստեղ երեխաների զարգացումը կառուցված է ինքնուրույնության, փորձելու և սեփական գործողությունների արդյունքը հասկանալու գաղափարի շուրջ։ Հատուկ միջավայրը և Մոնտեսսորիի մեթոդաբանությանը համապատասխան պարագաները երեխաներին հնարավորություն են տալիս սովորել խաղի, փորձի և ամենօրյա գործունեության միջոցով։

Նոր կենտրոնի ստեղծումը պահանջել է նաև զգալի ներդրումներ, այդ թվում՝ էներգաարդյունավետ լուծումների ուղղությամբ։ Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ մասնաշենքում տեղադրվել են արևային վահանակներ, որոնք հնարավորություն կտան նվազեցնել էներգիայի ծախսերը և խնայված միջոցներն ուղղել կենտրոնի հետագա զարգացմանը։

Իսկ զարգացման հաջորդ նպատակը սեփական դպրոցն է՝ ևս մեկ քայլ դեպի Հայաստանում Մոնտեսորի կրթական միջավայրի ընդլայնում։

Տեսանյութն՝ այստեղ

conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *