Եվրոստատ․ 2025 թվականին ԵՄ-ում յուրաքանչյուր վեցերորդ մեծահասակը տառապել է ճարպակալմամբ

ԵՄ-ում ճարպակալմամբ տառապող մարդկանց բաժինը 2025 թվականին կազմել է 16,3%։ Այս ցուցանիշը վեց տարվա ընթացքում ռեկորդային է, վկայում են Եվրոստատի տվյալները։

«2025 թվականին 18 և բարձր տարիքի ԵՄ բնակիչների 16,3%-ը տառապել է ճարպակալմամբ, այսինքն՝ նրանց մարմնի զանգվածի ինդեքսը կազմել է 30 կամ ավելի։ Բնակչության ևս 35,4%-ը գտնվել է նախաճարպակալման վիճակում՝ 25-ից 30 մարմնի զանգվածի ինդեքսով։ Ընդհանուր առմամբ, ԵՄ բնակչության կեսից ավելին ունեցել է ավելորդ քաշ», – ասվում է գերատեսչության ուղեկցող հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տղամարդիկ ավելորդ քաշից ավելի հաճախ են տառապում, քան կանայք (բնակչության 17,4%-ը՝ 15,3%-ի դիմաց)։ Ճարպակալման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Մալթայում, որտեղ դրանից տառապում է յուրաքանչյուր չորրորդը։ Ամենացածրը՝ Իտալիայում, ընդամենը 7%։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *