Կայծակի հարվածի պահին Սևանավանքի Սուրբ Կարապետ վանքում մեկ մարդ է եղել։ Ուժեղ ձայն է լսել, հետո քարեր են թափվել եկեղեցուց, դուրս է վազել, տեսել գմբեթից խաչն ընկել է։
Եկեղեցու տարածքում գտնվողները հավաքել են թափված քարերն ու խաչը։ Այժմ գմբեթը փակելու ժամանակավոր լուծում են գտել։
ABC Media-ի հետ զրույցում Սևանավանքի վանահայր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանն ասաց, որ պետք է հետազոտություն անցկացնել ու պարզել, թե որտեղից էին բերված քարերը, ինչ աշխատանք պետք է տարվի։
«Եկեղեցին իր վրա է վերցրել հարվածը, ոչ մեկը չի վնասվել, բայց սա նաև զգուշացում է բոլորիս դարձի գալու, մեր արժեքների համար կռիվ տալու, պայքարելու համար»,-ասաց ավագ քահանան։