Պեսկով․ Պուտինը հրահանգել է կեսգիշերից սկսած, երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է կեսգիշերից սկսած երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին։ Դա կապված է այնտեղ ամերիկացի բանակցողների շփումների նախապատրաստման և անցկացման հետ, ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, նման տեղեկություն ստացվել էր ուկրաինական կողմից։ Ռուսաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը հրահանգել է՝ սկսած այսօրվա կեսգիշերից, երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին։ Դա կապված է Կիևում ամերիկացիների շփումների նախապատրաստման և անցկացման հետ», – ասել է նա։

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերում սեպտեմբերի 5-ի կեսգիշերից մինչև սեպտեմբերի 8-ը հայտարարվել է հրադադարի ռեժիմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *