ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող նավերին չփորձել հատել Իրանի կողմից չթույլատրված ուղիները այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները հարվածել են իրանական երեք նավթատար տանկերի, հաղորդում է Mehr-ը.
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի շաբաթ երեկոյան տարածված հայտարարության մեջ ասվում է, որ իրանական ուժերը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում չարտոնված երթուղով շարժվող երեք նավի։ Բացի այդ, ԻՀՊԿ-ի տվյալներով, այլ շրջաններում ևս երեք ամերիկյան նավ է ենթարկվել հարձակման։
Ավելի վաղ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հաստատել էին, որ իրանական երեք տանկեր ենթարկվել են ամերիկացի զինվորականների հարվածներին։
Հարձակումներից հետո ԻՀՊԿ-ն կոչ է արել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող բոլոր նավերին չտրվել Վաշինգտոնի փորձերին՝ դրդելու նրանց անցնել նեղուցը առանց Իրանի թույլտվության։
«Մի՛ թողեք, որ ամերիկյան ահաբեկչական բանակը խաբի ձեզ, և խուսափեք չթույլատրված ջրային ուղիներով անցնելու ցանկացած կասկածելի փորձից, հակառակ դեպքում դուք կդառնաք թիրախ», — ասվում է հայտարարության մեջ։