ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կիրակնօրյա պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Այս մասին Փաշինյանը գրառում է արել սոցցանցի իր էջում՝ տեսանյութ հրապարակելով:
«Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ եւ անմահ պատարագի»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը: