11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին

Ցավալի է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն ՓԲԸ֊ն վնասով է աշխատում, թեև ֆինանսավորվում է պետբյուջեից և ունի գովազդ վաճառելու իրավունք։

Բայց կրկնակի ցավալի է, որ չնայած վնասին` շարունակում է Պետրոս Ղազարյանին վճարել ավելի քան 40 միլիոն դրամ։

Այժմ շատ տրամաբանական օր է եկել. հիմնարկին պետք է ֆինանսական օժանդակություն հատկացնի արդեն Երևանի քաղաքապետարանը, որը ոչ մի օրգանական կապ չունի Հանրայինի հետ։

Բայց Տիգրան Ավինյանը շատ բարի մարդ է. նա որոշել է երևանցիների գրպանից ավելի քան 11 միլիոն դրամ տալ Հ1-ին կամ ավելի ճիշտ` որոշել է վճարել Պետրոսի աշխատավարձի մեկ քառորդը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *