ԱՄՆ-ն օգտագործել է Հայաստանին Nvidia-ի առաջադեմ չիպերին հասանելիություն տրամադրելու խոստումը՝ Ադրբեջանի հետ նախնական խաղաղության համաձայնագիր կնքելու համար․ գրում է The Wall Street Journal-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ամերիկացի բանակցողներն առաջարկել են ընդլայնել չիպերի գնման թույլտվությունները Հայաստանի Firebird տվյալների կենտրոնի նախագծի համար։
Ըստ հաղորդագրությունների՝ արհեստական բանականության տեխնոլոգիաներին հասանելիությունը Երևանի համար խաղաղության նախաձեռնությանը մասնակցելու խթաններից մեկն էր։
WSJ-ն այս մոտեցումն անվանել է, այսպես կոչված, չիպային դիվանագիտության օրինակ՝ առաջադեմ տեխնոլոգիաներին հասանելիության օգտագործումը որպես արտաքին քաղաքականության գործիք։ Գործարքի շրջանակում ԱՄՆ-ն նաև առաջարկել է ստեղծել տրանսպորտային միջանցք Հայաստանի միջով, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ։ Նախագիծն անվանվել է «Թրամփի երթուղի» (TRIPP), գրում է լրատվամիջոցը։