Հայաստանը փորձում է ներգրավել Կենտրոնական Ասիայի երկրներին TRIPP նախագծում․ RFE/RL

Հայաստանը փորձում է ներգրավել Կենտրոնական Ասիային՝ ակտիվացնելով ջանքերն ԱՄՆ նախագահ Թրամփի անունը կրող հավակնոտ առևտրային միջանցքի՝ «Թրամփի երթուղի» (TRIPP) նախագծի մեկնարկն ապահովելու ուղղությամբ․ գրում է Radio Free Europe/Radio Liberty-ն։

Ինչպես նշվում է, առաջարկվող ծրագիրն արժանացել է Վաշինգտոնի աջակցությանը, սակայն հարուցել է Մոսկվայի և Թեհրանի դժգոհությունը, որոնք գտնվում են Արևմուտքի խիստ պատժամիջոցների տակ։

Նիկոլ Փաշինյանը վերջին շաբաթներին առաջ է մղել Ղազախստանի և Ղրղզստանի ներգրավման հարցը։ Սակայն, դիտորդների գնահատմամբ, երկու երկրներն էլ զգուշանում են Ռուսաստանին բարկացնելուց, քանի որ այն Կենտրոնական Ասիայում առանցքային քաղաքական և տնտեսական դերակատար է։

Փաշինյանը TRIPP նախագիծը քննարկել է Ադրբեջանի և Հնդկաստանի ղեկավարների, ինչպես նաև ԱՄՆ ներկայացուցիչների հետ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ընթացքում։

Ղրղզստանի պաշտոնյա Դանիյար Ամանգելդիևը ռադիոկայանի ղրղզական ծառայությանը հայտնել է, որ կառավարությունը դեռևս պաշտոնական առաջարկ չի ստացել։ Թեև տարածաշրջանային հնարավոր գործընկերների մասնակցությունը դեռևս անորոշ է, Հայաստանն ու Միացյալ Նահանգներն առաջ են շարժվում նախագծի հանրային մեկնարկի ծրագրերով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *