Ո՞ր երկրներ է արտահանվում հայկական պտուղ-բանջարեղենը. ծավալներն ու աշխարհագրությունը

Banksnews.amի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տրամադրել է 2025թ. և 2026թ. հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունից արտահանված պտղի, բանջարեղենի ծավալների ու մաքսային արժեքի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը։

Փաստաթղթերի վերլուծությունը ցույց է տալիս, որ համեմատվող ժամանակահատվածներում էապես փոխվել են ինչպես արտահանման ծավալները, այնպես էլ աշխարհագրական ուղղությունները։

Բանջարեղեն․ ծավալների աճ և աշխարհագրության ընդլայնում

2025 թվականի հուլիսին Հայաստանից արտահանվել է ընդհանուր առմամբ շուրջ 6,434 տոննա բանջարեղեն, որի գերակշռող մասը՝ 6,430.9 տոննան (մոտ 4.55 մլրդ դրամ մաքսային արժեքով), ուղղվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն։

Փոքր ծավալներ են արտահանվել նաև Վրաստան (1 տոննա), ԱՄՆ (0.8 տոննա), Ղազախստան (0.6 տոննա), Ֆրանսիա (0.4 տոննա), ինչպես նաև Նիդերլանդներ և ԱՄԷ։

2026 թվականի հուլիսին պատկերը զգալիորեն փոխվել է․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, իսկ հիմնական ուղղությունները վերաբաշխվել են․

  • Ուկրաինա․ 1,637.7 տոննա (684.2 մլն դրամ)
  • Վրաստան․ 2,435.1 տոննա (244.4 մլն դրամ)
  • Ուզբեկստան․ 732.5 տոննա (177.8 մլն դրամ)
  • Լեհաստան․ 121.8 տոննա (83.4 մլն դրամ)
  • Ռուսաստան․ 33.9 տոննա (40 մլն դրամ)
  • Իրան․ 31.8 տոննա (5.2 մլն դրամ)
  • Մոլդովա՝ 38.2 տոննա։

Փոքր ծավալներ են արտահանվել նաև Ղազախստան, ԱՄԷ, Գերմանիա և ԱՄՆ։

Պտուղ (մարգ, մրգեր)․ Վրաստանն ու Ուզբեկստանը` առաջատար դիրքերում

2025 թվականի հուլիսին պտղի արտահանման հիմնական շուկան կրկին Ռուսաստանն էր․

  • Ռուսաստան․ 3,666.1 տոննա (3.54 մլրդ դրամ)
  • Վրաստան․ 2,100.9 տոննա (236.5 մլն դրամ)
  • Ուկրաինա․ 830 տոննա (320.6 մլն դրամ)
  • Բելառուս․ 158.2 տոննա (32.8 մլն դրամ)
  • Այլ երկրներից են ԱՄԷ-ն (42 տոննա), Լատվիան (20 տոննա), Սերբիան (19.6 տոննա), Գերմանիան, Կատարը, Չեխիան, Ֆրանսիան և Կորեայի Հանրապետությունը։

2026թ. հուլիսին պտղի արտահանման ծավալները ․

  • Վրաստան․ 4,135 տոննա (707 մլն դրամ)
  • Ուզբեկստան․ 2,390.9 տոննա (1.12 մլրդ դրամ)
  • Ուկրաինա․ 1,226.2 տոննա (602.9 մլն դրամ)
  • Իրաք․ 800.8 տոննա (246.6 մլն դրամ)
  • Ղազախստան․ 584.8 տոննա (112 մլն դրամ)
  • Լեհաստան․ 388.4 տոննա (226.3 մլն դրամ)
  • Թուրքմենստան․ 224.2 տոննա (28.7 մլն դրամ)
  • Բելառուս․ 204.2 տոննա (123.6 մլն դրամ)

Արտահանումներ են իրականացվել նաև դեպի Ղրղզստան (118.6 տոննա), Ռումինիա, Լատվիա, Ֆրանսիա, Մոլդովա, Ռուսաստան, Իրան, Գերմանիա, Կատար, Կանադա, Սինգապուր և Օման։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպե՞ս են փոխվել հայկական գյուղմթերքի արտահանման ծավալները մեկ տարում. ծիրանի արտահանման «աննախադեպ անկումը»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *