Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ն և Ճապոնիան անցկացնում են Freedom Edge ռազմական զորավարժություններ

Կորեայի Հանրապետությունը (ԿՀ), ԱՄՆ-ը և Ճապոնիան սկսել են Freedom Edge եռակողմ ծովային զորավարժությունները Չեջուդո կղզուց հարավ և արևելք գտնվող միջազգային ջրերում։ Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ԿՀ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։

Զորավարժություններն անցկացվում են մի քանի ոլորտներում, և դրանցում կներգրավվի նաև ավիացիան։ «Երկրներն այս մանևրներից կօգտվեն՝ բարձրացնելու օպերատիվ ներուժը և տարբեր միջավայրերում, այդ թվում՝ ծովում, օդում և կիբերտարածությունում, համատեղ արձագանքման հնարավորությունները»,- հայտարարել են կոմիտեում։ Freedom Edge-ը կտևի հինգ օր։

Սեուլում պնդում են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ ունեն և անցկացվում են միջազգային իրավունքի համապատասխան։ Թե ԿՀ-ի կողմից կոնկրետ որ նավերն են մասնակցելու, չի հստակեցվում։ Սեուլում հավաստիացնում են, որ ներգրավված ուժերի մասշտաբը համադրելի կլինի անցյալ տարվա հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *