Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ այսօր փաստացի ազդարարում են երեք կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկը:
- «Հյուսիս-հարավի միջպետական ճանապարհի Նորագավթի հատվածի էստակադի կառուցումը,
- Իսակովի-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցումը,
- Բաբաջանյան-Աշտարակ խճուղու անավարտ հատվածի կառուցումը»,- ասել է Ավինյանը։