Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքից հարավ գտնվող գյուղական վայրում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է ոստիկանությունը։
Beech Bonanza ինքնաթիռը կործանվել է Սթոքլի շրջանում մասնավոր սեփականության տարածքում՝ Արչերֆիլդ օդանավակայանից թռիչքից մոտ 10 րոպե անց։ Ինքնաթիռի ընկնելուց հետո խոտածածկ տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Զոհվել են օդաչուն և նրա ուղևորը։
Իշխանությունների տվյալներով՝ օդանավի բեկորները ցրված են եղել տարածքով մեկ, իսկ կրակը արագ տարածվել է մոտ 300-ը 400 մետր տարածքում։ Մի քանի հրշեջ հաշվարկներ ժամանել են դեպքի վայր և կարողացել արագ տեղայնացնել հրդեհը, որը մոտեցել էր ֆերմայի տարածքում գտնվող բնակելի տանը։ Տները չեն տուժել։
Ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննության այս փուլում տեղեկություն չկա այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ինքնաթիռի հետ թռիչքի ընթացքում։
Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության բյուրոն սկսել է կործանման հանգամանքների հետաքննությունը։