Էվելինա Խանոյանն ու նրա բրիտանացի ընտրյալն ամուսնացել են. մանրամասներ արարողությունից

Երեկ տեղի է ունեցել ինֆլուենսեր Էվելինա Խանոյանի և նրա բրիտանացի ընտրյալի՝ Յան Հեմփսթեդի հարսանյաց արարողությունը։

Տոնական օրը կազմակերպվել էր բացօթյա տարածքում՝ յուրահատուկ ձևավորմամբ, որն իր ոճով ու մթնոլորտով հիշեցնում էր ֆիլմի դրվագներ։

Զույգը նախընտրել էր արարողությունն անցկացնել նեղ ընտանեկան ու ջերմ միջավայրում։

Միջոցառմանը ներկա են եղել նաև հայկական մեդիադաշտից և բլոգերային ոլորտից հայտնի դեմքեր ու ինֆլուենսերներ, որոնց թվում են եղել Հայկ Մկրտչյանը, Էլեն Խանդարյանը (Elench blog), Եվա Ղարիբյանը, Անի Արզումանյանը և այլք։ Հյուրերն ակտիվորեն կիսվել են տոնական կադրերով՝ ցույց տալով օրվա հուզիչ ու տպավորիչ պահերը։

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *