Պեսկով. Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն և Հայաստանը կքննարկեն առևտրային հարցերը

Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունները կքննարկեն առևտրի հարցերը՝ Բիշքեկում կայացած նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Բիշքեկում, դա շատ կարևոր հանդիպում էր, այն բավականին բովանդակալից էր, նշվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետ կապված մի շարք կոնկրետ պահեր», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով. «Եվ համապատասխան գերատեսչությունները կզբաղվեն այս հարցերով, կաշխատեն դրանց վրա»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *