Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. ինչ հարցեր են քննարկվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել
են երկկողմ համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի
ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական
և մարդասիրական համագործակցության մի շարք արդիական հարցեր»,- ասվում է հաղորդագրության
մեջ։

Նշվում է նաև, որ նրանք պայմանավորվել են
ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *