«Բարձր ենք գնահատում ամերիկացիների խաղաղարար ջանքերը». Պեսկով

Կրեմլում չեն ​​բացառում Ռուսաստանի
և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի հնարավորությունը
ամերիկացի բանակցողների այցի արդյունքներով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի
քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք առայժմ չենք տիրապետում տեղեկության Կիևում ամերիկացի գործընկերների
շփումների արդյունքների վերաբերյալ»,- լրագրողներին ասել է նա։

«Մենք չենք բացառում, որ կարող է կայանալ նախագահների միջև հեռախոսազրույց
ամերիկացի բանակցողների այցի արդյունքներով»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա խոստացել է ժամանակին տեղեկացնել լրագրողներին, թե երբ կկայանա
զրույցը, եթե այն կազմակերպվի։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը «բարձր է գնահատում ամերիկացիների
խաղաղարար ջանքերը», իսկ Պուտինը «անձնապես ասել է, որ շնորհակալ է Թրամփին խաղաղության
նրա ձգտման համար»։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *