ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին։
ԱԺ–ից NEWS.am–ին նհայտնում են, որ Եվա Սունդքվիստը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Շվեդիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման և առկա կապերի առավել զարգացման կարևորությունը։
Ռուբեն Ռուբինյանն ու Եվա Սունդքվիստը կարևորել են նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնումն ու միջխորհրդարանական շփումների ակտիվացումը։
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և վերջին զարգացումներին։