«Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր»-ը միացել է մեզ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր»-ը միացել է մեզ»․ Նարեկ Կարապետյան

«Ժամանակն է եկել մեր երկրում փոփոխության, ժամանակն է եկել արդարության վերականգնման, այն արդարության, որ մեր ազգի ուժեղ որդիները պետք է իրենց տեղը զբաղեցնեն մեր երկրի վերակառուցման գործում, չլինեն կալանքի տակ՝ երկու ընկերների ջանքերով, որոնք կալանավորել են մեկը՝ այստեղ, մեկը՝ այնտեղ»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրավիրած համագումարի ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեր ազգը ունի ընդհանուր նպատակներ և այդ նպատակները կատարելու համար մենք ուրախ ենք միավորվել ամեն անգամ նոր ուժի հետ, այն ուժերի հետ, որոնք պատասխանատու չեն այն վիճակի համար, ինչ այսօր Հայաստանում կա»,- նշել է Կարապետյանը՝ ընդծելով՝ ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է մեզ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *