«Միայն հիմարները կամ դավաճանները կարող են ուրախանալ». Ինչպես են արձագանքել Գերմանիայում ընտրություններին Տուսկը և Մերցը

Գերմանիայի
կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ
«Այլընտրանք
Գերմանիայի համար» կուսակցության հաջողությունը
Սաքսոնիա-Անհալթում «հիմնիվեր ցնցել է
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությանը», հաղորդում է Bild-ը։

Կանցլերը
ընտրությունների արդյունքը անվանել է «կուսակցական համակարգի տեկտոնական տեղաշարժ»
և ընդունել է, որ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը չի կարողացել
«հուզական կապ հաստատել ժողովրդի հետ»։

«Չի կարելի
վերադառնալ նախկին դիրքին»,- հավելել է Մերցը։

Լեհաստանի
վարչապետ Դոնալդ Տուսկը կտրուկ է արձագանքել
«Այլընտրանք
Գերմանիայի համար» կուսակցության հաղթանակին
Սաքսոնիա-Անհալթում։ «Լեհաստանում միայն հիմարները կամ դավաճանները կարող են
ուրախանալ
«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաղթանակով»,- գրել է նա X-ում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *