Հայաստանի հետ վիզայի ազատականացման ռեժիմ կմտցվի, «երբ ժամանակը գա»․ ԵՀ մամուլի խոսնակ

Եվրոպական հանձնաժողովը չի հաստատել, որ Հայաստանը կկարողանա 2029 թվականին ստանալ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ, ինչպես հույս ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի խոսնակ Պաուլա Պինյոն։

«Դեռ վաղ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը կլինի՞ վիզայի ազատականացման տարի։ Դեռ վաղ է նման վստահությամբ խոսել», – նշել է նա։

Պինյոյի խոսքով՝ դա տեղի կունենա միայն, «երբ ժամանակը գա»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԵՄ հետ վիզայի ազատականացման իր մտադրության մասին հուլիսի 2-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսում։ Եվրահանձնաժողովի նախագահն այդ ժամանակ նրան չի ուղղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *