Ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Եվրամիություն. Եվրահանձնաժողովի պարզաբանումը

Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմամբ, սակայն վիզաների ազատականացման հստակ ժամկետների մասին խոսելն առայժմ վաղ է։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանով են իրատեսական կանխատեսումները, որ մինչև 2029 թվականը ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ երկրներ։

«Ակնհայտ է, որ մենք ներգրավված ենք գործընթացում և Հայաստանի հետ քննարկում ենք մի շարք հարցեր այն մասին, թե ինչպես կարող ենք ավելի սերտ համագործակցություն հաստատել։ Արդյոք չափազանց վաղ չէ խոսել այն մասին, թե երբ կարող է տեղի ունենալ վիզային ռեժիմի ազատականացումը։ Առայժմ վաղ է խոսել կոնկրետ մանրամասների մասին, սակայն մենք կարող ենք հաստատել, որ մի շարք ուղղություններով քննարկումներ են ընթանում, և հենց որ այդ թեմաները հասունանան, մենք կանցնենք Հայաստանի հետ ավելի սերտ գործընկերության հաջորդ փուլին», — նշել է Պինյոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *