Ռուսական զորքերը ներկայիս առաջխաղացման տեմպերով Դոնեցկի մարզի մնացած մասը կկարողանան գրավել ոչ շուտ, քան 2032 թվականին, եթե ընդհանրապես կարողանան։ Այդ մասին հաղորդում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW)։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հաստատել է, որ Ռուսաստանը չի ցանկանում գնալ որևէ նշանակալի փոխզիջման՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ խաղաղ բանակցությունների գործընթացում։
Միևնույն ժամանակ Ռուսաստանը չի հասնում իր նպատակներին ռազմի դաշտում և չի կատարում իր առաջնահերթ խնդիրը՝ մինչև 2026 թվականի վերջը Դոնեցկի մարզի մնացած մասի գրավումը», — նշել են վերլուծաբանները։