Մոսկվայում կամ «կկզեցնեն» Փաշինյանին, կամ Հայաստանը, կամ էլ Պուտինին «կուղարկեն գրողի ծոցը». Փորձագետը՝ ՌԴ-ի և Հայաստանի ղեկավարների առաջիկա հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցելելիս ստեղծված իրավիճակից դուրս գալու ընդամենը երեք տարբերակ կունենա։ Կամ, ինչպես ինքն է սիրում արտահայտվել, նրան «կկզեցնեն», ընդ որում՝ ամբողջությամբ, կամ նա կկանգնի ընդդիմադիր դիրքում և կասի «ոչ», ինչից հետո նրան հանգիստ կթողնեն, բայց արդեն «կկզեցնեն» նրա գլխավորած երկիրը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը։

Սակայն, փորձագետի կարծիքով, կա նաև երրորդ տարբերակը, որը 1 մլրդ եվրո գտնելն է։

«Չգիտեմ՝ ով է պատրաստ նրան տալ այդ գումարը։ Գուցե Թուրքիան տա, գուցե Եվրամիությունը։ Չգիտեմ, թե որտեղից նա կարող է հայթայթել այդ գումարը։ Բայց եթե, այնուամենայնիվ, նա գտնի այն, ապա միանգամայն կարող է Պուտինին ասել. «Գնա գրողի ծոցը։ Ես չեմ պատրաստվում քո առաջ հաշվետու լինել»»,- ասել է Բադալյանը՝ շտապելով հիշեցնել, որ այդ 1 մլրդ եվրոն կկարողանա խնդիրը լուծել միայն մեկ տարով։

«Հետո ամեն ինչ նորից կսկսվի»,- նշել է քաղտեխնոլոգը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *