Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները


Բիզնես


Դուբայում անցկացվող International Property Show 2026-ի (IPS 2026) շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է հայկական New City Projects-ի տաղավար, որը ներկայացնում է Հայաստանում և Ծաղկաձորում իրականացվող բնակելի նախագծերն ու ներդրումային հնարավորությունները։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը։
 
«Տաղավարում հանդիպեցի ընկերության տնօրեն Վահե Դավթյանին։ Քննարկեցինք Հայաստանի կառուցապատման ոլորտի զարգացման և հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները»,- ասվում է գրառման մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *