«Լուկաշենկոն Բելառուսը վերածել է պլացդարմի՝ ռուսական
պատերազմի համար»: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության
և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
Եվրադիվանագիտության
ղեկավարի խոսքով՝ Լուկաշենկոյի ռեժիմը նաև սպառնում է իր եվրոպացի հարևաններին: «Նրա ռեժիմը նաև սպառնում է իր եվրոպացի հարևաններին և անօրինական
միգրացիան օգտագործում է որպես զենք նրանց դեմ»,- հավելել է Կալասը: