Ավագանու նիստերը որոշումներ կայացնելու համար են, ոչ թե միմյանց քննադատելու. Գալջյան


Հայաստան


Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ընդգծել է, որ նիստերը որոշումներ կայացնելու, այլ ոչ թե միմյանց քննադատելու համար են։

«Քանի որ քաղաքին վերաբերող հարցերում հենց ավագանու նիստում են կայացվում շատ կարևոր որոշումներ։ Եվ այս առումով Երևանում ՏԻՄ օրենքի փոփոխությունները շատ էական են»,- ասել է Արմեն Գալջյանը և հավելել, որ այդ հնարավորությամբ ավագանուն տրվել են մի շարք հանրային կարևոր հարցերում որոշումներ կայացնելու լիազորություններ։

«Հարգելի՛ գործընկերներ, այդ խնդիրներին լուծում տվողներից մեկն էլ ավագանու անդամներն են և ավագանին։ Ինչպես տրանսպորտի հարցում էժանացման նախագիծ ներկայացրեցիք, այնպես էլ այս հարցում կարող եք, որովհետև տպավորություն է՝ դուք ամեն ինչ գիտեք, մենք՝ չգիտենք»,- ասել է ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը։

Նա նաև շեշտել է, որ ՏԻՄ-ն ունի որոշակի կանոններ, որոնցից չենք կարող փախչել․ «Դրանք յուրաքանչյուր քաղաքի առանձին, իր կանոնները, տուրքերը, դրույքաչափերը և մոտեցումներն են»,- ասել է Գալջյանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *