«Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի․ավագանին քննարկում է նախագիծը

«Երևանտրանս» ՓԲԸ-ի լուծարման նախագիծը քննարկվել է Երևանի ավագանու նիստում։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ դա Երևանի երթևեկության կառավարման կենտրոն համայնքային հիմնարկի ստեղծման տրամաբանական շարունակությունն է։

Գրիգորյանն անդրադարձել է նաև խցանումների թեթևացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ նշելով, որ երթևեկության կառավարման համար հավաքագրվում և վերլուծվում են քաղաքի թվային համակարգերից ստացվող տվյալները:

Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծումը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը՝ երթևեկության և հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից։ Առաջին նախագիծը տվյալների միասնական պահոցի ստեղծումն է։

Նախատեսվում են տեսախցիկներ, որոնց միջոցով պետք է իրականացվեն համապատասխան հոսքերի հաշվարկներ օրվա տարբեր ժամերին, տարվա տարբեր ամիսներին։ Գրեթե ամբողջությամբ գույքագրվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը։

Ըստ Գրիգորյանի՝ քննարկման փուլում է քաղաքային մուտքերի մոտ համապատասխան ավտոկայանատեղիների ստեղծումը։

Տեսանյութ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *