Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիտողություն է արել «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պետրոս (Պեդրո) Զարուկյանին՝ նշելով, որ պետք է իրեն դիմել «պարոն քաղաքապետ»-ով։
«Եթե շարունակեք ձեր անպարկեշտ, անբարտավան բերանը բացել սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք։ Ես ձեզ տալիս եմ նախազգուշացում և զրկում եմ ձայնի իրավունքից»,- շեշտել է քաղաքապետը և հավելել, որ այլևս այդ դահլիճում նման անբարտավան, վիրավորական խոսքերն ամենակտրուկ ձևով պատժվելու են։
«Հերիք եղավ, բոլ եղավ, և ձեր գնահատականները կգնաք, այլ տեղում կասեք։ Այս դահլիճում չլսեմ նման բաներ»,- շեշտել է նա։
https://www.youtube.com/watch?v=MXPIH5u4crs