Դա սուտ է. ակումբի կանոնները լիովին համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներին


Սպորտ


Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ արձագանքելով շրջանառվող այն լուրերին, թե իբր ակումբն արգելել է երկրպագուներին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ բերել Իսպանիայի, ինչպես նաև երկրի ինքնավար մարզերի և քաղաքների դրոշները։

«Դա սուտ է։ Ակումբի կանոնները լիովին համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներին և, բնականաբար, նման սահմանափակումներ չեն նախատեսվում։ Մենք միշտ թույլատրել ենք մարզադաշտ բերել մեր երկրի պաշտոնական դրոշները»,- նշված է մադրիդյան ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալը» Չեմպիոնների լիգայի շրջանակում կընդունի Միլանի «Ինտերին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *