Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը աշխատանքային այցով կգտնվի Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում։

Գործուղման մասին համապատասխան որոշումը սեպտեմբերի 8-ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վիեննայում ՏԿԵ նախարարը կմասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *