Ուկրաինան հարվածել է Նովոռոսիյսկին | Top-News.am


Հարեվաններ


Սեպտեմբերի 9-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքին։ Նովոռոսիյսկի մազութի տերմինալում հրդեհ է բռնկվել, գրում է Astra-ն՝ վերլուծելով ականատեսների լուսանկարներն ու տեսանյութերը։ Հրդեհվել է նաեւ բազմահարկ բնակելի շենքերից մեկը։

Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, հայտնել է քաղաքի ղեկավար Անդրեյ Կրավչենկոն։ «Հայտնի է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են ձեռնարկությունների տարածքում եւ բնակելի շենքի հարեւանությամբ»,- հայտարարել է նա՝ մանրամասներ չհաղորդելով։

Մազութի տերմինալը Ռուսաստանի ամենամեծ՝ Նովոռոսիյսկի ծովային առեւտրային նավահանգստի մաս է կազմում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *