«Գերմանիայի պոպուլիստական​​կուսակցության համար հաղթական գիշեր էր». Թրամփը՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մասին

Գերմանիայում պոպուլիստները սկսել են ուժեղանալ ներկայիս կառավարության
կողմից ընդունված միգրացիոն «սարսափելի» օրենքների պատճառով։ Այս մասին Truth
Social-ի իր օգտահաշվում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը մեկնաբանել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ
երկրամասում խորհրդարանական ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության
հաղթանակը։

«Գերմանիայի պոպուլիստական ​​կուսակցության
համար հաղթական գիշեր էր։ Այնտեղ վերջապես հոգնել են բացարձակապես սարսափելի միգրացիոն
կանոններից և նորմերից, ինչն այդքան լուրջ վնաս է հասցրել Գերմանիային», – նշել է Սպիտակ
տան ղեկավարը։

Նրա խոսքով՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ներկայումս
«վերելքի մեջ է»։ Թրամփը վստահություն է հայտնել, որ գերմանացիները «այլևս չեն հաշտվի»
ընթացիկ իրավիճակի հետ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *