Կուբան հաստատ գիտի, որ այլևս երբեք չի դառնա որևէ կայսրության գաղութ․ հայտարարել է կարիբյան հանրապետության նախագահ Միգել Դիաս-Կանելը։
«Կուբան, որը լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել երկու կայսրությունների գաղութ և նեոգաղութ, վստահ է, որ այլևս երբեք չի դառնա այդպիսին նրանցից որևէ մեկի համար», – գրել է նա X-ում։
«Անկախության, ինքնիշխանության և ինքնորոշման իրավունքի համար թափված արյունն ապարդյուն չի թափվել, և մենք կպաշտպանենք մեզ մինչև վերջ», – հավելել է Դիաս-Կանելը։
Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել էր քարտեզ, որտեղ Կանադան, Մեքսիկան և Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի մի քանի երկրներ, այդ թվում՝ Կուբան, ինչպես նաև Գրենլանդիան և Իսլանդիան գունավորված էին ամերիկյան դրոշի գույներով։ Թրամփը պատկերին չի կցել որևէ մեկնաբանություն։ Ամերիկացի առաջնորդը բազմիցս քննարկել է Կանադայի և Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի՝ Միացյալ Նահանգներին միանալու հնարավորությունը։ Ավելին, Թրամփը սոցցանցերում հրապարակել է Միացյալ Նահանգների մի քանի քարտեզ, որոնցում պատկերված է Նյու Մեխիկո նահանգի վերանվանումը Նոր Ամերիկա։